Հայտնի են դարձել ևս երկու ձերբակալվածների անունները, որոնք կապված ՄԱԿ-ում կոռուպցիոն սկանդալի հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Նյու Յորքի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ և Անտիգուա և Բարբուդայի մշտական ներկայացուցիչ Ջոն Էշի դեմ: Նշվում է, որ չինացի գործարարներից նրա վերցրած կաշառքի գումարը ընդհանուր առմամբ կազմում է 1.3 մլն դոլար:

Ըստ գործակալության՝ կաշառքների մի մասը կազմակերպվել է գործադիր տնօրեն Շերի Յանի և ֆինանսական տնօրեն Հայդի Փարքի միջոցով: Նյու Յորքում տեղակայված նրանց ընկերությունների անվանումները չեն հրապարակվում:










































