ԱՄՆ-ի ԶՈՒ Աֆրիկյան հրամանատարության կազմի մեջ մտնող արագ արձագանքման միությունը ղեկավարած գեներալը պաշտոնանկ է արվել «ալկոհոլի չարաշահման և սեքսուալ սանձարձակության» պատճառով՝ հաղորդում է Associated Press գործակալությունը:
Գործակալությունը՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրներին, հաղորդում է, որ պաշտոնից զրկվել է գեներալ-մայոր Ռալֆ Բեյքերը:
Գործակալության զրուցակցի խոսքերով՝ գեներալ-մայորը 2012թ. մայիսին գլխավորել է Ջիբութիում տեղակայված ստորաբաժանումը: Մարտի 28-ին նա պաշտոնանկ է արվել ներքին ստուգման արդյունքների համաձայն:
Բարձրաստիճան զինվորականն արդեն վերադարձել է Վաշինգտոն և դիմել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելին՝ բողոքելով պաշտոնանկությունից:










































