Սիրիայի կառավարական բանակը ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) դիրքերի վրա ցամաքային հարձակումը սկսել է ռուսական ավիահարվածների սկսվելու հետ միաժամանակ: Այս մասին RIA Novosti-ի հետ հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը:
«Այն օրվանից, երբ ռուսական ռազմաօդային ուժերը սկսեցին ռմբակոծել ԴԱԻՇ-ի դիրքերը, Սիրիայի բանակը` դիմադրության ուժերի հետ, որոնք աջակցում են մեզ, ցամաքային հարձակում է ձեռնարկել»,- ասել է Հադդադը:
Նա նշել է, որ Սիրիայի տարածքում Ռուսաստանի` ռազմական օպերացիա սկսելը ահաբեկիչներին «շփոթմունքի» մեջ է գցել, քանի որ նրանք սկսել են իրենց վրա զգալ «իսկական ավիահարվածների հետևանքները»:
«Նրանք գործածում են թունելներ կառուցելու ռազմավարությունը, որն անօգուտ է ընդդեմ ռուսական ռազմաօդային ուժերի ավիահարվածների: Եվ գլխավորը` ՌԴ օդուժի` օդ բարձրանալուց առաջ հետախուզական ինքնաթիռները մոտ 10 անգամ թռչում են այն շրջանների վրայով, որտեղ ենթադրաբար գտնվում են գրոհայինները` բացարձակ ճշգրտության հասնելու համար»,- ընդգծել է դիվանագետը:







































