Starslife.ru-ի փոխանցմամբ՝ Անջելինա Ջոլիի երկրպագուները հնարավորություն են ստացել դառնալ այն տան տերը, որում հոլիվուդյան աստղն անցկացրել է իր մանկությունը։ «Ռոքլենդ Քաունթի» առանձնատունը գտնվում է Նյու Յորքից ոչ հեռու։
Այդ տունն ավելի վաղ պատկանել է Ջոլիի մորը՝ Մարշելինիին։ Այժմ այն հանվել է վաճառքի և գնահատվում է 2 միլիոն 49 հազար դոլար։ Տան ներկայիս սեփականատերն այն գնել է 1.2 միլիոն դոլարով։ Նա վերանորոգել է 1950-ական թվականներին կառուցված քառահարկ տունը, ինչպես նաև բարեկարգել շրջակա տարածքը։















































