ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը մեկը մյուսի հետևից ոչնչացնում է ճարտարապետական հուշարձանները։ Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլի հնագույն ամրոցը հաջողվել է փրկել ավերումից. ԴԱԻՇ-ի գրոհայինների հարձակումը զսպել են քուրդ մարտիկները։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Սակայն այժմ ջիհադիստները ճարտարապետական հուշարձանին սպառնում են այլ իմաստով՝ նրանց դեմ ռազմական արշավի ծախսերի պատճառով իշխանությունները կրճատում են ամրոցի վերականգնման ու պահպանման բյուջեն։
Հոկտեմբերի 5-ին հաղորդվել է, որ ԴԱԻՇ-ը սիրիական Պալմիրայում պայթեցրել է Հաղթանակի կամարը։










































