Իսպանական Մալագա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է ենթադրյալ սեքսուալ մանիակի՝ Facebook-ում իր սելֆին տեղադրելուց հետո: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ոստիկանությունն ունեցել է կասկածյալի ֆոտոռոբոտը, բայց երկար ժամանակ չի կարողացել գտնել նրան: Սոցցանցերում նրանք հայտնաբերել են նման նշաններով մարդու լուսանկար:
Միաժամանակ, վերելակում արված լուսանկարում երևացել է նաև վերելակի խցիկի տվյալների ցուցանակը: Դրա օգնությամբ ոստիկանությունը պարզել է տղամարդու գտնվելու վայրը: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել են տուժած կանանց անձնական իրերը:
Նրան կասկածում են առնվազն 3 կնոջ բռնաբարության մեջ: Իր զոհերի վրա հարձակվելուց հետո նա լուսանկարել է նրանց անձը հաստատող փաստաթուղթը և վերցրել վարկային քարտերը՝ վերջիններիս սպառնալով սպանել, եթե նրանք դիմեն ոստիկանություն:










































