Տնտեսության կոշտ քաղաքականության դեմ «Մեզ համար միայն փշրանքներն են» կարգախոսով համընդհանուր գործադուլը, որն իրականացնում է Բելգիայի աջ կենտրոնամետ կառավարությունը, տեղի կունենա չորեքշաբթի, հայտնում է RIA Novosti-ն:
Բելգիական որոշ լրատվամիջոցների տվյալներով, աշխատավորները դժգոհ են այն բանից, որ իշխանությունների կողմից բյուջետային ծախսերի կրճատման և հարկային քաղաքականության ճշգրտումների հետևանքով երկրի տնտեսապես ակտիվ բնակչության մեկ երրորդի գնողունակությունը նվազել է: Բացի դրանից՝ դժգոհությունների ալիք է բարձրացրել կենսաթոշակային տարիքի ավելացումը մինչև 75 տարեկան:








































