Ռուսական խոշորագույն սոցցանցերից մեկը՝ Mail.Ru Group-ին պատկանող «Օդնոկլասնիկին», այս գիշերն անհասանելի է եղել օգտատերերին՝ հայտնում է RIA Novosti-ն:
«Խնդիրներ կան՝ կապված սարքավորումների հետ: Լուծում ենք»,- ասել է «Օդնոկլասնիկիի» մամլո քարտուղար Մարիա Լապուկը Twitter-ի իր միկրոբլոգում՝ պատասխանելով օգտատերերի հարցին, թե ինչու է անհասանելի ռեսուրսը:

Մուտք գործելով սոցցանցի առաջին էջ՝ օգտատերը տեսնում էր հաղորդագրություն՝ տեխնիկական աշխատանքների վերաբերյալ: «Ավելի ուշ փորձեք մուտք գործել»,- ասվում էր սոցցանցի հաղորդագրության մեջ:
«Օդնոկլասնիկին» ռուսական խոշորագույն ինտերնետային սոցցանցերից է, որի օրական լսարանը կազմում է 40 մլն մարդ:
Այժմ սոցցանցը մասամբ հասանելի է, սակայն դեռ խնդիրներ կան որոշ ֆունկցիաները հետ կապված, մասնավորապես լրահոսը դեռ անհասանելի է:











































