Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշներին անվանել է «ծեր կախարդ»: Այս մասին հայտնում է El Observador պարբերականը:
Ապրիլի 4-ին Մուխիկան, մինչ մամլո ասուլիսի սկսվելը, զրուցել է իր ենթականերից մեկի հետ և չնկատելով, որ բարձրախոսն արդեն միացված է՝ ասել է. «Այդ ծեր կախարդն ավելի վատն է, քան այն շիլ աչքերովը»:
Մուխիկայի արտահայտությանը միանգամից արձագանքել են Հարավային Ամերիկայի շատ ԶԼՄ-ներ, որոնք ենթադրում են, որ Մուխիկայի արտահայտությունը վերաբերում է Քիրշներն և նրա հանգուցյալ ամուսնուն՝ Նեստորին, որը եղել է Արգենտինայի նախագահի պաշտոնում Քրիստինայի նախորդը և մահացել է 2010 թվականին:
Ինչպես գրում է Buenos Aires Herald-ը, Արգենտինայի ԱԳՆ-Ուրուգվայի դեսպան Գիլերմո Պոմիին բողոքի նոտա է հանձնել: Բացի այդ, Արգենտինայի ԱԳՆ-ն Ուրուգվայի նախագահի խոսքերն անվանել է անընդունելի և հանգուցյալ Նեստոր Քիրշների հիշատակը վիրավորող:
Անձամբ Քրիստինա Քիրշները զերծ է մնացել մեկնաբանություններից:
Երբ Մուխիկայի խոսքերը հայտնվեցին ԶԼՄ-ներում, Ուրուգվայի նախագահը հայտարարեց, որ խոսքերը չէին վերաբերում Քրիստինա Քիրշներին և նրա հանգուցյալ ամուսնուն: Նա հավելել է, որ չի պատրաստվում որևէ բան բացատրել կամ արդարանալ:







































