Monday, 22 06 2026
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն

«Ռոսնեֆտ»-ի նախագահ Սեչինը եկել էր «Նաիրիտի» համար. մամուլ

Ինչպես «Հրապարակը» հաղորդել էր, Հայաստան է ժամանել ՌԴ խոշորագույն նավթային ընկերության՝ «Ռոսնեֆտ»-ի պաշտոնական պատվիրակությունը: Նախագահականն ու կառավարությունը կցկտուր և լղոզված տեղեկություններ են հաղորդում այցի վերաբերյալ: Նույնիսկ ռուսական պատվիրակության կազմը չի հրապարակվում, խոսվում է միայն «Ռոսնեֆտ»-ի նախագահ Իգոր Սեչինի և ՀՀ նախագահի ու վարչապետի հանդիպումների մասին: Մինչդեռ, «Հրապարակի» տեղեկություններով, ռուսական պատվիրակությունը մեծ է եղել և բավականին պատկառելի կազմով:

Նախապես որոշված էր, որ վերջինիս կազմում լինելու է նաև «Իտեռա» նավթագազային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Մակարովը: Այնուհետև, սակայն, Մակարովին փոխարինել է ընկերության ղեկավար կազմի մեկ այլ ներկայացուցիչ՝ ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Գագիկ Մարտիրոսյանը, որը շատ ավելի կոմպետենտ է հայկական գործերում և առանցքային դերակատարում ունի «Նաիրիտ» գործարանը «Իտեռային» հավատարմագրային կառավարման հանձնելու շուրջ հայ-ռուսական բանակցություններում: Պաշտոնական հաղորդագրություններում բառ անգամ չկա այն մասին, որ Հայաստանի և «Ռոսնեֆտ»-ի բարձրագույն ղեկավարները երեկվա հանդիպումների ժամանակ շոշափել են «Նաիրիտի» թեման: «Ռոսնեֆտ»-ի կայք-էջից տեղեկանում ենք, որ աշխատանքային այցի ընթացքում Իգոր Սեչինն այցելել է «Հայաստանի հնագույն նավթաքիմիական ձեռնարկություններից մեկը՝ «Նաիրիտ», և շփվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ»:

Թերթի աղբյուրները հաղորդում են, որ ռուսական պատվիրակությունն օդանավակայանից անմիջապես մեկնել է «Նաիրիտ», 10 րոպե առաջին հարկում պտտվելուց հետո նոր միայն ուղևորվել են Բաղրամյան-26, ինչը հաստատում է, որ հենց «Նաիրիտի» հարցն է եղել այցի հիմնական առարկան:

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը «Նաիրիտի» հետ կապված գումարային վեճ ունի Հայաստանի կառավարության հետ, որը գոյացել է 2006 թվականի օգոստոսի 18-ին տեղի ունեցած սկանդալային գործարքից, երբ ԿԲ-ն «Նաիրիտի» բաժնետոմսերի 90 տոկոսը նվիրեց օֆշորային գոտում գրանցված, չնչին հիմնադիր կապիտալ ունեցող «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) ընկերությանը: Վերջինս էլ «Մեժգոսբանկում», որի բաժնետոմսերի 50 տոկոսը Ռուսաստանի Դաշնությանն են պատկանում, գրավադրելով գործարանի 90 տոկոսանոց փաթեթը, ստացավ 70 միլիոն ԱՄՆ դոլար վարկ: Այս վարկից միայն 39 միլիոն ԱՄՆ դոլարն է մուտք արվել ՀՀ պետական բյուջե, մնացածի ճակատագիրն անհայտ է: 2009 թվականին նույն բանկից «Նաիրիտի» դիմաց ևս 90 մլն ստացվեց, 10 մլն էլ՝ 2010 թվականին: Այս տարիների ընթացքում ռուսական պարտքի մայր գումարը հասել է 175 մլն դոլարի, իսկ տոկոսների մի մասը՝ 25 մլն դոլարի չափով, ներկայումս «Մեժգոսբանկը» փորձում է ստանալ Մոսկվայի արբիտրաժային դատարանի միջոցով: Դատական վերջին նիստին, որը տեղի է ունեցել մարտի 18-ին, «Նաիրիտի» ներկայացուցիչը չի եկել, այլ ընդամենը մի ծավալուն գրավոր պատասխան է ուղարկել հայցվոր կողմին, իսկ «Մեժգոսբանկի» ներկայացուցիչները ժամանակ են պահանջել դրան ծանոթանալու համար: Բացառված չէ, որ առաջին դատական այս նիստի սցենարը ներքին պայմանավորվածության արդյունք էր՝ վերին պետական օղակների բանակցությունների ճակատագրով պայմանավորված: Հաջորդ դատական նիստը Մոսկվայում մայիսի 14-ին է նշանակված: Այն փողերը հետ ստանալու հարցում «մահակ» է Հայաստանի տնտեսական ղեկավարության գլխին: Բացառված չէ, որ հենց «Ռոսնեֆտի» ղեկավարության ներկայիս այցի ընթացքում էլ կորոշվի դատաքննության հետագա ընթացքը: Եթե կողմերը համաձայնության գան, Հայաստանը ԵվրազէՍ հիմնադրամից կստանա 400 միլիոն դոլարի վարկ՝ «Նաիրիտի» արդիականացման համար, որի առաջին տրանշը՝ 125 միլիոն դոլարը, կուղղվի «Նաիրիտի» կուտակած պարտքերը մարելուն: Հայաստանի համար սա լավագույն տարբերակը կլինի, քանի որ գործարանը վերջապես կաշխատի և ճիշտ կառավարման դեպքում ահռելի օգուտ կբերի պետությանը՝ ապահովելով նաև մեր առաջխաղացումը ռուսական շուկայում, որն անսահման է: Հակառակ դեպքում, եթե կողմերը չգան ընդհանուր հայտարարի, կսկսվի «Նաիրիտ» ՓԲԸ-ի սնանկացման և լուծարման գործընթաց, իսկ ռուսները «չորով»՝ դատարանի միջոցով պետությունից հետ կստանան 200 մլն դոլարից անցնող պարտքը:

Մինչ կառավարությունները բանակցում են, Հայաստանի ֆինանսների նախարարությունն ավարտել է «Նաիրիտում» ստուգումները, նյութեր է նախապատրաստել, որոնց մի մասն ուղարկվել է ՀՀ դատախազություն: Ուր կտանեն քննության թելերը, ինչ խախտումներ կհայտնաբերեն իրավապահները, կհարուցվե՞ն գործեր հափշտակությունների, յուրացումների, վնասարարության հոդվածով, թե՞ կփակվեն, հավանաբար, նույնպես կախված է ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքներից:

Ի դեպ, վնասարարության հոդվածով ՀՀ-ում դեռևս ոչ ոք չի դատվել, և բանակցությունների ձախողման դեպքում վատ չէր լինի, որ ռուսական պարտքը գանձվեր տնտեսական հանցագործություններ կատարած կոնկրետ անձանցից:

ՀԳ – Երեկ կառավարությունը հայտնեց, որ «Ռոսնեֆտի» ղեկավարը և ՓԲԸ «Օյլ Տեխնո»-ի ղեկավար Արթուր Ալավերդյանը համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին պայմանագիր են ստորագրել, որը գործելու է նավթամթերքների մարքեթինգի և առաքման բնագավառում: Հավանաբար, խոսքը վերաբերում է Հայաստանում նավթագազային կայանների ցանցի ստեղծմանը, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանում վառելիքի լիցքավորման հատուկ համալիրի կառուցմանը, որի մասին դեռևս մեկ տարի առաջ հայտնել էր ռուսական «Կոմերսանտ» պարբերականը: Հիշեցնենք, որ ժամանակին նմանատիպ նախագիծ ունեինք Իրանի հետ, որը, սակայն, չիրականացավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում