Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքում Ձորափի շենքի 5-րդ հարկի միջանցքի պատշգամբի մոտ հրազենի գործադրմամբ տղամարդու մահվան այսօրվա դեպքի առնչությամբ նախնական տվյալները վկայում են, որ տեղի է ունեցել ինքնասպանություն:
Այս մասին «Փաստինֆո»–ի տեղեկությունները հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեում՝ հավելելով, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ և 235-րդ հոդվածների, այն է՝ ինքնասպանության հասցնելը և ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը, հատկանիշներով:
Նշենք, որ 49-ամյա Սամվել Ազիզյանը մահացել է իր ընկերոջ տանը հյուրընկալվելու ժամանակ՝ պատշգամբում ինքն իր վրա դիմահար կրակելով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում











































