Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկը՝ Կոնրադ Մյուրեյն, ապշեցրել է ամերիկյան հեռուստադիտողներին: Նա բանտից զանգահարել է Անդերսոն Քուփերի հեռուստաշոու և կատարել է Նեթ Գինգ Քոուլի երգը:
Բժիշկը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ չկանխամտածված սպանության համար: Մյուրեյը մեղավոր է ճանաչվել 2009 թ. Մայքլ Ջեքսոնին մահացու չափաբաժնով դեղամիջոց ներարկելու համար:
Հեռախոսազրույցի ժամանակ նա համեմատել է իր ու Մայքլի մանկությունը: «Ես անմեղ մարդ եմ: Ես պետք է բոլորին ասեմ, որ շատ եմ ցավում, որ Մայքլը լքեց մեզ: Դա հսկայական կորուստ է ինձ համար, և այդ բեռը ես կրելու եմ ամբողջ կյանքիս ընթացքում»,- ասել է նա:
Մեկ այլ հարցազրույցում նա նշել է, որ ինքը մեղավոր չէ, սակայն իրեն քավության նոխազ են դարձնում Ջեքսոնի մահվան գործում:







































