Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

ՀՀ ոստիկանություն է հյուրընկալվել Եվրոպական կոմիտեի պատվիրակությունը

Ապրիլի 4-ին ՀՀ ոստիկանությունում է հյուրընկալվել ԵԽ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի Եվրոպական կոմիտեի պատվիրակությունը, որը գլխավորում էր պատվիրակության ղեկավար Ժան Պիեռ Ռեստելինին:

Հանդիպմանը մասնակցել են ոստիկանության մի շարք ստորաբաժանումների պետեր և ղեկավար աշխատողներ: Հանդիպումը բացել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: Հյուրերին փոխանցելով ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի բարեմաղթանքները՝ նա նշել է, որ 2010 թվականի հանդիպումից հետո ՀՀ ոստիկանությունում ծավալուն արմատական բարեփոխումներ են իրականացվել:

Վարդան Եղիազարյանը տեղեկացրել է, որ ոստիկանությունում փուլ առ փուլ ընթացող բարեփոխումների համատեքստում առանձնակի ուշադրություն է դարձվում մարդու իրավունքների պաշտպանության հարցերին: Վերջերս, ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, համակողմանիորեն քննարկվել են ոստիկանության գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներն ու այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը, ներկայացվել են, մասնավորապես, իրականացված բարեփոխումների ուղղությունները՝ ԵԱՀԿ ակտիվ աջակցությամբ համայնքային ոստիկանության ձևավորում և կյանքի կոչում, ոստիկանությունում քաղծառայության համակարգի ներդրում, հասարակական կարգի պահպանության բնագավառում իրականացված կառուցվածքային փոփոխություններ, ոստիկանության գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ուժեղացում և այլն:

Վարդան Եղիազարյանը անդրադարձ է կատարել նաև հյուրերին առավելապես հետաքրքրող հարցերին և կատարված աշխատանքների կոնկրետ օրինակներ վկայակոչել, որոնք առավելապես վերաբերվում են ձերբակալվածների պահման վայրերում առկա դրական տեղաշարժերին և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին:

Պատվիրակության ղեկավար Ժան Պիեռ Ռեստելինին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և մանրամասն տեղեկատվության համար, որից հետո ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները սպառիչ պատասխաններ են տվել պատվիրակության անդամների հարցերին:

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում