Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Բնապահպանների համբերության բաժակը լցվել է

Երևանի Ազատության հրապարակին կից «Ջազզվե» սրճարանում մարտին ծավալված շինարարությունն այս օրերին վերջնականապես լցրեց քաղաքի բնապահպան հանրության համբերության բաժակը: Այսօր «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ իրենք դուրս են գալիս անցյալ տարի հուլիսին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ ձևավորված՝ քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովից:

Նախաձեռնության անդամները մանրամասնորեն հիմնավորել են իրենց քայլը: «Մենք ենք այս քաղաքի տերը» գտնում է, որ հանձնաժողովի կարծիքներն ու քննարկումները ոչ մի նշանակություն չունեն Երևանի քաղաքապետի որոշումների և բաժինների համար: Նրանք իրենց հայտարարության մեջ նշել են, որ այս պահին Երևանի սրտում՝ Օպերայի բակում, երկու ապօրինի շինարարություն է ընթանում «Ջազզվե» և «Օրիենտո» սրճարաններում:

«Ելնելով այն փաստից, որ Փակ շուկայի, Օպերայի և նշված 40 և ավելի դեպքերում քաղաքապետարանը չի կարողանում վերահսկել կատարվող կառուցապատումների օրինականությունը և դեմ գնալ առանձին անհատների շահերին՝ անիմաստ ենք համարում մեր մասնակցությունը էկոլոգիական հանձնաժողովին:

Այս ամենը ենթադրում է քաղաքային իշխանության ուղղակի պատասխանատվություն և խոսում է այն մասին, որ քաղաքացիները ստիպված են լինելու ինքնուրույն պաշտպանել Երևան համայնքի տարածքը քաղաքապետարանից և մասնավոր շահերից»,- նշել են քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության այս որոշման շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովի քարտուղար Դիանա Գրիգորյանի հետ: Վերջինս ասաց, որ չի կարծում, թե ակտիվիստների քայլը նպատակահարմար էր, քանի որ, նրա հավաստիացմամբ, քաղաքին առնչվող շատ հարցերում հանձնաժողովը դրական հանգուցալուծում է արձանագրել: Իսկ ակտիվիստների հետ աշխատանքը, Դիանա Գրիգորյանի խոսքերով, շատ հաճելի է եղել, քանի որ նրանք պրոֆեսիոնալներ են: Սակայն, նրա համոզմամբ, պետք է հասկանալ, որ քաղաքում կան մի շարք քաղաքաշինական խնդիրներ, որոնք մեկ օրում չեն լուծվում, կան որոշ քաղաքաշինական խնդիրներ, որոնք պետք է լինեն ճարտարապետների ուշադրության կենտրոնում:

«Վահրամ Սողոմոնյանը ներկայացրել էր ապօրինի 40 կառուցապատումների մասին փաստաթուղթ, պահանջ, որ դրանք պետք է ապամոնտաժվեն: Բայց ինչպե՞ս պետք է քաղաքապետարանն այդքան սեփականատերերի կարողանար փոխհատուցել՝ բնապահպանների բողոքը բավարարելու համար: Դրա համար քաղաքապետարանը պետք է ֆինանսական փոխհատուցում տրամադրի, դրա համար քաղաքապետարանը պետք է մտնի դատական քաշքշուկի մեջ, քանի որ սեփականատերերն այդ տարածքները ձեռք են բերել օրինական ճանապարհով։ Շատ տարածքներում շինթույլտվություններ տրվել են 15 տարի առաջ, այն ժամանակ եղել է այլ իշխանություն, որը գտել է, որ նպատակահարմար է տրամադրել դա: Ինչպես կարող ենք հիմա բնապահպանության հանձնաժողովում իրականացնենք նման լուրջ շրջադարձային միջոցառումներ, հանձնաժողովում, որը հասարակական հիմունքներով է ստեղծվել և քաղաքապետին միայն խորհրդատվություն է տրամադրում»,- պարզաբանեց Դիանա Գրիգորյանը:

Հանձնաժողովի քարտուղարն ասաց, որ վերջին շրջանում բնապահպանների զայրույթն էին առաջացրել Օպերայի «Ջազզվե» սրճարանի տարածքում հարդարման աշխատանքները, որոնք խախտումներով էին սկսվել իրականացվել: Նրա խոսքերով՝ դա առաջացրել էր նաև քաղաքապետարանի մտահոգությունը: «Անմիջապես Վահրամ Սողոմոնյանից ահազանգը ստանալով՝ քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը, քաղաքաշինության վարչությունը, հողի վերահսկողության վարչությունն անցել են աշխատանքի, և այն պատը, որն ապօրինի էին սկսել կառուցել, քանդվել է: Այնտեղ պետք է իրականացվեր վերանորոգման աշխատանք, իրենք պատճառաբանեցին, որ սրճարանը գնել էին, այն հին էր ու այն ուներ վերանորոգման կարիք: Շինարարություն չի լինելու, միայն՝ վերանորոգում: Ես չգիտեմ, թե ինչն էր ստիպել, որ իրենց դիզայների մոտ նման գաղափարներ էին առաջացել, բայց դրանք արդեն չկան: Խնդիր էր նաև այն, որ ոչ մի ցուցանակ չէին փակցրել վերանորոգումը սկսելուց առաջ, բազմաթիվ անգամ իրենց նախազգուշացրել էինք, որ փակցնեն ցուցանակ այն մասին, որ տարածքում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:

Այդ տարածքում ծառերի բների հետ կապված խնդիր էլ էր առաջացել: Պետք է շինարարները պահպանեին ծառերի շուրջ ամրացված փայտի մեկուկես մետր հեռավորությունը ծառի բնից, դա չէր պահպանվել, բայց դա ևս արդեն նկատողությունից հետո շտկվել է: Խոստացել են, որ հողը կմաքրվի ցեմենտից, աղբից, բնաբաժակների հատվածներում պետք է ցանցապատում իրականացվի, որպեսզի որևէ շինարարական աղբ չընկնի ծառի բնաբաժակի մեջ: Առայժմ այսքանն է եղել, ինչ հնարավոր էր՝ արվել է»,- ասաց Դիանա Գրիգորյանը: Նա նշեց, որ բնապահպանները նաև մտահոգություն ունեին Երևանի Ծածկած շուկայում իրականացվող շինարարության վերաբերյալ, որի շուրջ նախատեսվում է քննարկում, բայց այն բնապահպանության հանձնաժողովի իրավասությունների շրջանակում չէ:

Նա ընդգծեց, որ հանձնաժողովը շատ հացեր է քննարկել և դրական լուծում տվել. հաստատել է Երևան քաղաքում ծառերի ցանկը, քննարկել է մի քանի սրճարանների, գետնանցումների վերաբերյալ բնապահպանական մի շարք հարցեր, և իրենց բոլոր բողոքներն ու առաջարկություններն ընդունվել են:

«Հանձնաժողովի աշխատանքը դրական եմ գնահատում: Իհարկե՝ կցանկանայի, որ ավելի շատ արդյունքներ ունենայինք»,- նկատեց Դիանա Գրիգորյանը:

Երևան քաղաքում, որտեղ կենտրոնացած է ՀՀ բնակչության գերակշիռ հատվածը, կենտրոնացած են նաև հայ օլիգարխների շահերը, որոնք, իրենց օրենքից վեր դասելով՝ շահագործում են Երևան քաղաքը՝ կառուցապատումներ իրականացնում կանաչապատ, անթույլատրելի տարածքներում, կառուցապատումներ իրականացնում քաղաքի պատմամշակութային հուշարձաններ քանդելով: Բնապահպան ակտիվիստների զայրույթն արդարացված է. նրանք ցանկանում են պահպանել քաղաքի հիշողությունը, ցանկանում են, որպեսզի քաղաքապետարանը կարողանա վերահսկել քաղաքում կատարվող կառուցապատումների օրինականությունը և դեմ գնա առանձին անհատների շահերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում