Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողը մեղադրվում է ապօրինի ձեռք բերված ատրճանակով սպանության սպառնալիքներ տալու մեջ

Ավարտվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, բռնությամբ զուգորդված` բնակարան ապօրինի մուտք գործելու և ապօրինի ձեռք բերված ատրճանակով սպանության սպառնալիքներ տալու գործով նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ռոբերտ Գրիգորյանը անհայտ անձից չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, իր ավտոտնակում պահել է, իսկ 2015 թվականի մարտի 1-ին կրել է ռազմամթերք հանդիսացող 8 հատ գործարանային արտադրության 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ՝ դրանք լիցքավորելով իր կողմից ապօրինի ձեռք բեր ված և պահվող ինքնաշեն ատրճանակի թմբուկում:

Բացի այդ, Ռոբերտ Գրիգորյանը սիրիահայ Հարություն Քեշիշյանի հետ ունեցած ֆինանսական խնդիրները պարզելու նպատակով 2015 թվականի մարտի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, այցելել է հանրակացարան, որտեղ իր և Հ. Քեշիշյանի կնոջ՝ ազգությամբ արաբ Ռիմ Բադուրի միջև ծագած վիճաբանության ընթացքում վերջինիս բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դիտավորությամբ բռնություն գործադրելով՝ ձեռքերով մուտքի դռանը հարվածելու միջոցով բացելով նրա բնակարան հանդիսացող նշված հանրակացարանի սենյակի մուտքի դուռը, Ռիմ Բադուրի կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել բն ակարան:

Այնուհետև Ռոբերտ Գրիգորյանը, շարունակելով վիճաբանել Ռիմ Բադուրի հետ, բնակարանի նախասրահում բռնելով վերջինիս օձիքից, նրան հենել է խոհանոցի դռան շրջանակին, ապա իր ձեռքում առկա ինքնաշեն ատրճանակը գործադրելու իրական վտանգի պայմաններում, այն պահել է Ռիմ Բադուրի ճակատին, որի ընթացքում սպանության սպառնալիքներ է տվել վերջինիս:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ռոբերտ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 147-րդ հոդվածի 2-րդ մասով և 137-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում