Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ամերիաբանկը CR2 ընկերության հետ կնքեց հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր համակարգի ներդրման պայմանագիր

Ամերիաբանկը CR2 իռլանդական ընկերության հետ ներկայացնում է հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր BankWorld համակարգի (omnichannel banking platform) ներդրման ծրագիրը: Սա CR2-ի առաջին նախագիծն է Հայաստանում:

CR2-ն հեռահար բանկային համակարգերի և ինքնասպասարկման սարքերի համար նորագույն լուծումներ առաջարկող՝ աշխարհի առաջատար ընկերություններից է, որն ունի 100-ից ավել հաճախորդ աշխարհի շուրջ 60 երկրներում: Նրա հաճախորդների շարքում են աշխարհի այնպիսի խոշոր ֆինանսական կառույցներ, ինչպիսիք են Standard Bank-ը, Standart Chartered Bank-ը և այլ հեղինակավոր ֆինանսական հաստատություններ:

BankWorld համակարգը Ամերիաբանկին հնարավորություն կընձեռի առաջարկել նորարար բանկային ծառայություններ, որոնք 24/7 ռեժիմով հասանելի կլինեն ինքնասպասարկման սարքավորումների՝ բանկոմատների, վճարային տերմինալների, ինչպես նաև ժամանակակից ինտերնետ և մոբայլ բանկային համակարգերի միջոցով:

Սա կլինի նոր խոսք հայկական ֆինանսական շուկայում, երբ հեռահար սպասարկման բոլոր եղանակները միավորված կլինեն մեկ միասնական հարթակում, ինչը հաճախորդին կապահովի առավելագույն հարմարություն և միանման ստանդարտացված հասանելիություն բոլոր ծառայություններին` հեռահար սպասարկման ցանկացած համակարգից:

Համակարգն ունի ինքնասպասարկման մի շարք գործառույթներ, որոնք առաջին անգամ են ներդրվում հայկական բանկային շուկայում: Մասնավորապես, համակարգը թույլ է տալիս.

  • Բանկային ինքնասպասարկման սարքերի և հեռահար կապուղիների թե’ ինտերֆեյսը, թե’ առաջարկվող ծառայությունների տեսականին ավտոմատ կերպով հարմարեցնել տվյալ հաճախորդի սեգմենտին` ապահովելով անհատականացված սպասարկում և առավելագույն հարմարություն
  • Բանկոմատները վերածել անհատականացված սպասարկման կետերի, որտեղ հաճախորդը կարող է հեշտությամբ կառավարել իր բոլոր բանկային հաշիվները, բանկին ուղղել տարբեր հայտեր և իրականացնել մի շարք գործարքներ, որոնք նախկինում հասանելի էին միայն Ինտերնետ բանկինգի միջոցով, ինչպես նաև բանկից ստանալ անհատական առաջարկություններ՝ մշակված հատուկ տվյալ հաճախորդի համար
  • Կատարելագործել Ինտերնետ բանկ և Մոբայլ բանկ համակարգերի հնարավորությունները թե’ ֆիզիկական անձ և թե’ իրավաբանական անձ հաճախորդների համար` ապահովելով գործառնությունների ավելի լայն հնարավորություններ, գործարքների իրականացում ըստ հաճախորդի հարմարության և ժամանակակից ինտերֆեյս ըստ համապատասխան սեգմենտի
  • Ինտերնետ և Մոբայլ բանկինգի, ինչպես նաև ինքնասպասարկման սարքերի միջոցով իրականացնել անձնական դրամական փոխանցումներ (P2P payments)` օգտագործելով ստացողի հեռախոսահամարը կամ այլ նույնականացման տվյալ: Իսկ ստացված գումարները հնարավոր կլինի բանկոմատներից կանխիկացնել նույնիսկ առանց վճարային քարտերի օգտագործման:

Հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների BankWorld համակարգը ներդրվելու է փուլերով, ամբողջովին պատրաստ կլինի մեկ տարի անց:

Կիեռան Կիլքուլլեն, CR2-ի Գործադիր խորհրդի անդամ և կոմերցիոն տնօրեն. «Ուրախությամբ ողջունում եմ Ամերիաբանկին՝ Հայաստանում մեր առաջին հաճախորդին: Այսօր մենք կնքեցինք պայմանագիր, որով CR2-ն Ամերիաբանկին տրամադրում է հեռահար բանկային սպասարկման նոր եզակի լուծում: Այն նախատեսված է՝ միավորելու ինքնասպասարկման այնպիսի համակարգերը, ինչպիսիք են բանկոմատները, Ինտերնետ բանկը, Մոբայլ բանկը և վճարային տերմինալները, և հաճախորդների համար ապահովում է բանկային գործառնությունների սահուն և դյուրին իրականացում ինքնասպասարկման ցանկացած համակարգի միջոցով: Մենք կասկած չունենք, որ սա թույլ կտա բանկին էլ ավելի ամրապնդել իր առաջատար դիրքը շուկայում: Այսուհետ Ամերիաբանկի հաճախորդները կարող են ոչ միայն օգտվել շուկայում առկա ծառայությունների ամենամեծ փաթեթից, այլև վայելել արագ և հարմար սպասարկման բոլոր առավելությունները: Մենք անհամբեր սպասում ենք մոտակա ամիսների ընթացքում Ամերիաբանկի կողմից բանկային սպասարկման նորարար լուծումների փաստացի ներդրմանը և ուրախ ենք, որ մենք էլ մեր լուման ենք ունեցել Հայաստանում նորամուծությունների ներդրման գործում»:

«Ես ողջունում եմ CR2-ի մուտքը Հայաստան: Ամերիաբանկը բարձր է գնահատում CR2-ի հետ նոր գործընկերական հարաբերությունների հաստատումը: Այս նախաձեռնությունն ուղղված է Ամերիաբանկի ռազմավարական նպատակներից մեկի իրագործմանը, այն է` ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հաճախորդներին առաջարկել ինքնասպասարկման և նորարար հեռահար բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Ներդրվող համակարգը լիովին նոր հնարավորություններ կստեղծի հեռահար բանկային ծառայություններից և ինքնասպասարկման սարքերից օգտվելու համար և կնպաստի հեռահար բանկային սպասարկման մշակույթի զարգացմանը Հայաստանում», – նշեց Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

CR2-ի կողմից պայմանագիրը ստորագրեց CR2 Գործադիր խորհրդի անդամ, կոմերցիոն տնօրեն Կիեռան Կիլքուլլենը, իսկ հայկական կողմից` Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում