Air France-ի կրճատման ծրագրերից դժգոհ աշխատակիցների՝ ընկերության շտաբի վրա կատարած հարձակման ժամանակ 7 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը։
Ընկերությունը մտադիր է 52 հազարանոց աշխատակազմից կրճատել 2900-ին, ինչը զայրացրել է աշխատակիցներին՝ ստիպելով նրանց ընդհատել ընկերության թոփ մենեջերների հանդիպումը Շարլ դե Գոլի օդանավակայանում։ Ցուցարարներն այնտեղ ծեծկռտուք են սարքել։
Մենեջերներից ոմանք այնտեղից հեռացել են պատռված վերնաշապիկներով։
Air France-ը դատապարտել է ֆիզիկական բռնությունը և հայտարարել իրավապահ մարմիններին բողոք ներկայացնելու մասին:









































