Բարսելոնցի հայտնի շեֆ-խոհարարը ստացել է ընդհանուր առմամբ 14 մլն դոլար՝ 6518 լոտի դիմաց, որը վաճառվել է Հոնգկոնգի «Սոթբիս» աճուրդում։ Այս մասին հաղորդում է El Pais թերթը:
Գումարն ուղղվելու է 2014 թ. բացվելիք El Bulli Foundation խոհարարական կենտրոնի ստեղծմանը:
Աշխարհի լավագույն խոհարարներից մեկի ընկերակցությամբ ընթրիքը 28 հազար դոլարով գնել է անանուն համադամասեր, ով իրավունք ունի իր հետ իր հայեցողությամբ Ֆերան Ադրիային պատկանող բարսելոնյան Tickets ռեստորան բերել ևս 3 մարդու:
2011 թ. փակելով իր լեգենդար El Bulli ռեստորանը՝ Ադրիան հայտարարեց El Bulli foundation ինովացիոն խոհարարական կենտրոն ստեղծելու մտադրության մասին:
Աճուրդից գոյացած գումարները կուղղվեն նոր նախագծի իրականացմանը: Ադրիան շատ գոհ է, քանի որ իր ակնկալիքներն արդարացվել են։ Նա հուսով է, որ ապրիլի 26-ին Նյու Յորքում կայանալիք աճուրդը նույնպես բարենպաստ արդյունքներ կունենա։










































