Ցանցահենները կոտրել են Դոնալդ Թրամփի 7 հյուրանոցների ոչ կանխիկ վճարման համակարգի պաշտպանությունը: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Վտանգի տակ է հայտնվել հաճախորդների անձնական տվյալների գողությունը, որոնք 2014-ի մայիսի 19-ից մինչև 2015-ի մայիսի 2-ը կանգ են առել Նյու Յորքի, Մայամիի, Չիկագոյի, Վայկիկիի, Լաս Վեգասի և Տորոնտոյի հյուրանոցներում: Այս մասին հոկտեմբերի 5-ին տեղեկացրել է The Trump Hotel Collection ընկերությունը:
Անկախ հետաքննությունը դեռևս չի հաստատել կոնկրետ այցելուի վճարման քարտից տեղեկատվության գողացման փաստ:








































