Ռուս զինվորականները հաստատում են, որ SU-24M կործանիչի ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է մոտ 30 միավոր ավտոմեքենա և զրահատեխնիկա, որոնց թվում կան տանկեր: Այդ մասին հաղորդում է Informator-ը:
Հոկտեմների 5-ին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր YouTube էջում հրապարակել է Սիրիայում ռուսական ռազմաօդային ուժերի ավիահարվածների երեք նոր տեսանյութ: Գործողությունը կատարվել է Իդլիբ քաղաքում, ինչպես նաև Հոմս և Հալեպ շրջաններում:








































