Թուրքիայի ուժայինները երկրում ահաբեկչության դեմ պայքարի գործողությունները սկսելուց ի վեր ոչնչացրել են Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ավելի քան 2 հազար զինյալների: Այս մասին Anadolu գործակալությանը ներկայացրել է Թուրքիայի արտգործնախարար Սելամի Ալթընոքը:
«Հուլիսի 22-ից սկսած՝ Թուրքիայում տեղի է ունեցել 2483 ահաբեկչություն: Երկրի պաշտպանության ուժերը միևնույն ժամանակ անց են կացրել 4328 հակաահաբեկչական գործողություններ, ինչի արդյունքում ոչնչացվել են ավելի քան 2 հազար զինյալներ»,- ասել է Ալթընոքը:
Նրա խոսքով՝ ներկա պահին Թուրքիայի 22 գավառների 231 բնակավայրերում պարետային ժամ է մտցված, որի նպատակը քաղաքացիների անվտանգության ապահովումը և սեփականության պահպանությունն է:







































