Շվեյցարացի գիտնականները կարողացել են հաջողությամբ նույնականացնել մարդուն արտաշնչած օդի անալիզով: Գիտնականների խումբը հետազոտության արդյունքները հրապարակել է PLOS ONE-ում:
Մարդու անձի հաջող նույնականացման հավանականությունը, ըստ հետազոտողների, կազմում է 76 տոկոս:
Մարդու արտաշնչած օդի քիմիական կազմի անալիզի համար գիտնականներն իրենց աշխատանքում օգտագործել են մաս-սպեկտրալ անալիզ:
Միևնույն մարդուց վերցված օդի նմուշի քիմիական կազմը կարող է ժամանակի ընթացքում փոփոխվել: Չնայած դրան՝ գիտնականները հետազոտությանը մասնակցած յուրաքանչյուր մարդու համար որոշել են այն միացությունները, որոնք մնում են անփոփոխ ու որոշակիորեն անհատական են:
Ընդհանուր առմամբ՝ հետազոտությանը մասնակցել են 26-37 տարեկան 6 տղամարդ ու 5 կին:
Այսպես. օդի նմուշի քիմիական կազմի մասին տվյալները կարող են հեշտացնել օրինակ՝ դոպինգ-թեստերի կիրառությունը, որոնց համար օգտագործվում են արյան ու մեզի նմուշներ:











































