Իտալիայում հսկայական տորթ են թխել, որը համարվել է աշխարհում ամենամեծը, հայտնում է TheLocal.it-ը:
Տորթի մակերեսը եղել է 244 քմ, երկարությունը` 16.46 մ, լայնությունը` 13.94 մ և այն կշռել է 1 տոննայից ավելի:
Այդ տորթի վրա 4 օր աշխատել են 300 վարպետ: Թխվածքի շնորհանդեսը տեղի է ունեցել կիրակի օրը Միլանի առևտրական տոնավաճառում: Գինեսի ռեկորդների գրքի դատավոր Լորենցո Բելտրին այն ճանաչել է աշխարհում ամենամեծը, որից հետո տորթը կիսել են 12 հազար կտորի և բաժանել հաճախորդներին: Տորթը զարդարված է եղել Իտալիայի քարտեզով և երկրի ամենատեսարժան վայրերի պատճեններով:










































