2011 թ. մարտին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնաճ, որին գերազանցապես նպաստել է պարենային ապրանքների գների աճը` 0.4 տոկոսային կետով, որից միայն 0.2 տոկոսային կետը բաժին է ընկել «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբին, 0.1 տոկոսային կետը` «Հացամթերք» ապրանքախմբին: Այս մասին ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ:
Ոչ պարենային ապրանքների և ծառայությունների նպաստումներն ամսական գնաճին կազմել են համապատասխանաբար` 0.1 և 0.3 տոկոսային կետ: Ծառայությունների գնաճը պայմանավորել են բուժսպասարկման, տրանսպորտի և հանգստի կազմակերպման սակագների աճերը:










































