Իրանը ծրագրում է մայրաքաղաք Թեհրանի շուրջ կառուցել 7 միջազգային օդանավակայան։ Ըստ կանխատեսումների՝ բոլոր օդանավակայանները կկառուցվեն մինչև 2025 թվականը։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով ճանապարհների ու քաղաքային զարգացման հարցերով նախարար Աբաս Ահունդիին։
Նրա խոսքով՝ օդանավակայանները կունենան մինչև 400 օդանավ ընդունելու հնարավորություն։
Իրանը ծրագրում է նաև առաջիկա 10 տարում գնել մոտ 20 մլրդ դոլարի 400 ուղևորատար օդանավ։







































