ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ծրագրում է ակտիվացնել ռազմական գործողությունները Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ՝ գրում է The New York Times-ը։
Պարբերականի աղբյուրները նշում են, որ ներկա պահին ընթանում է երկրի հյուսիս-արևելքում կարևոր ճակատի բացման նախապատրաստություն, որի նպատակն է ճնշում ցուցաբերել իսլամիստների մայրաքաղաք Ռաքքայի վրա։
Նրանց տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել հարձակողական գործողության տեմպերի մեծացման երկու լուրջ քայլի, որոնք պետք է իրականացվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավելի քան 3000 գրոհայիններ Սիրիայից ուղևորվել են Հորդանան։










































