22-ամյա տղամարդը ողջ հոգով ու մտքով տարված է այն երևակայությամբ, թե ինքը «ջրահարս» է: Ֆլորիդացի ջրասուզակ Էրիկ Դուշարմը կարողանում է սուզվել ջրի ընդերքը և շաբաթական երեք օր՝ ամեն անգամ 1.5 ժամ, լողալ՝ իր ներքևում ամրացված ջրահարսի ձկնանման պոչը գեղեցիկ շարժելով: Այս մասին հայտնում է The Sun-ը: Նշենք, որ նա ջրի տակ կարողանում է շունչը պահել 4 րոպե:

«Ես ուտում եմ, շնչում, քնում՝ որպես ջրահարս: Դա իմ կենսակերպն է: Սա իմ ընտրած կյանքի ուղին է: Երբ հագնում եմ պոչը, սկսում եմ ուրիշ աշխարհ մտնել»,- ասել է նա:

«Երկար ժամանակ է պահանջվել ինձնից՝ հասկանալու համար իմ տեղը կյանքում: Ջրի տակ լինելով՝ զգում եմ, որ հեռու եմ աշխարհից»,- ասել է նա:

Էրիկի ընտանիքը աջակցում է նրան և ըմբռնումով մոտենում նրա ընտրությանը:










































