Հետազոտողները հայտարարում են, որ դինոզավրերի ոչնչացման պատճառ կարող էր լինել ոչ միայն գիսաստղի կամ երկնաքարի անկումը, այլև հնդկական «Դեկանի կամրջակներ» տարածաշրջանում հրաբխի ժայթքումը:
Գիտնականները նշում են, որ հրաբխային գազերի արտանետումը նպաստել է կլիմայի փոփոխությանը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է զանգվածային ոչնչացման, այդ թվում նաև՝ դինոզավրերի: Հրաբխի ժայթքումը համընկնում է երկնաքարի անկման հետ, որը թողնում է փոշուց և իոնացված գազերից վառ «պոչ»:
«Երկու երևույթներն էլ միաժամանակ են տեղի ունեցել, ուստի նրանց ազդեցությունն առանձնացնել չի կարելի»,- ասել են գիտնականները:









































