Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ իր հայրենակիցների միջազգային պաշտպանության խնդրանքով, օկուպացված տարածքներում իրադրության սրման ֆոնին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ժամանակն է, որ աշխարհը ոտքի կանգնի՝ ի պաշտպանություն պաղեստինցի ժողովրդի, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից»,- ասել է Աբասը Պան Գի Մունի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Կարմիր մահիկի տեղական կոմիտեի հաշվարկներով՝ մեկ օրում ավելի քան 200 պաղեստինցի է տուժել Հորդանան գետի Արևմտյան ափի տարբեր շրջաններում և Արևելյան Երուսաղեմում իսրայելցի ուժայինների և հրեա բնակիչների հետ բախումներում։







































