Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի կայուն կլիներ, եթե Սադամ Հուսեյնը և Մուամար Քադաֆին մնային իշխանության ղեկին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Թրամփը Իրաքի և Լիբիայի նախկին նախագահներին համեմատել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ` նշելով վերջինիս ուժը: Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ Սիրիայի նախագահը, հավանաբար, վատ մարդ է:
«Նայեք, թե մենք ինչ արեցինք Լիբիայում, քաոս է այն, ինչ մենք արեցինք Իրաքի հետ, Սիրիայում ևս կլինի նման քաոս»,- հայտարարել է Թրամփը:












































