Microsoft ընկերության ղեկավարությունը տեղեկացրել է, որ պլանավորում է նշանակալիորեն ավելացնել սեփական նոութբուքերի աշխատաժամանակը, հայտնում է telegraf.com.ua-ն:
Նոր նախագիծը, որն ստացել է Software Defined Batteries անվանումը, մի քանի մարտկոցների համակցություն է, որոնցից յուրաքանչյուրն աշխատում է կոնկրետ խնդիրների ուղղությամբ: Մարտկոցները փոխազդեցության մեջ են մտնում օպերատիվ համակարգի հետ, որը նախօրոք սահմանում է, թե ինչպիսի գործողություններ պետք է կատարեն դրանք: Օրինակ՝ եթե մարդն ամեն օր որոշ ժամանակահատվածում համացանցում նայում է նորությունները, հետո լսում է երաժշտություն կամ դիտում է ֆիլմ, ապա համակարգը սկսում է օպտիմալացնել նոութբուքը և խնայում է մարտկոցի աշխատանքի ժամանակը:










































