Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

ՀԷՑ-ում իրականացվող աուդիտը սակագնի հիմնավոր լինել-չլինելու հետ որևէ առնչություն չունի. վարչապետի խոսնակ

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը պատասխան է ուղարկել մեր «Հովիկ Աբրահամյանը շտապել է հայտարարել, թե էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավոր է» հոդվածին՝ որոշ բացահայտումներ անելով:

Մենք գրել էինք, որ չնայած Հայաստանի էլեկտրական ցանցերում դեռ աուդիտը չի էլ սկսվել, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հիմնվելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աուդիտի վրա, հայտարարել է, թե էլեկտրաէներգիայի «սակագները հիմնավորված են, և դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա»: Ըստ վարչապետի մամուլի խոսնակի՝ ՀԾԿՀ-ում ոչ թե աուդիտ է եղել, այլ ուսումնասիրություն, և դա գրելով՝ մենք «խեղաթյուրել ենք» այդ գործընթացները:

«Պետք է տարանջատել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում իրականացվող խորհրդատվությունը և ՀԷՑ-ում իրականացվող աուդիտը: Ուզում ենք շեշտել, որ ՀԷՑ-ում իրականացվող աուդիտը սակագնի հիմնավոր լինել-չլինելու հետ որևէ առնչություն չունի: Էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման հարցի ուսումնասիրությունը բացառապես դրված էր ՀԾԿՀ-ում խորհրդատվություն իրականացնող «Դելոյթ և Տուշ» միջազգային խորհրդատվական ընկերության վրա, որի եզրակացության հիման վրա էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես էր եկել հայտարարությամբ»,- ասել է վարչապետի խոսնակը՝ փորձելով արդարացնել վարչապետի հայտարարությունը, թե թանկացումը հիմնավոր է:

Նկատենք, սակայն, դրանից Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը չի շահում, ընդհակառակը՝ տուժում է: Ուսումնասիրություն է կատարել «Դելոյթ և Տուշ»-ը, թե աուդիտ՝ թանկացման հիմնավորվածության մասին հնարավոր կլինի խոսել միայն ՀԷՑ-ի աուդիտից հետո: Տնտեսագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ ի վերջո, սակագները բարձրացնելու ՀԷՑ-ի առաջարկը հիմնված է ՀԷՑ-ի ներքին իրավիճակի վրա, և միայն ՀԷՑ-ի աուդիտը կարող է պարզել՝ ի վերջո, ճի՞շտ են ներկայացվել թվերը ՀԾԿՀ, թե՞ ոչ, և արդյո՞ք վնասների դիմաց պետք է վճարի սպառող քաղաքացին:

Ավելին՝ վարչապետի վերոնշյալ հայտարարությունը ոչ միայն անհիմն շտապողականության արդյունք է, այլև որոշ վտանգներ է պարունակում, քանի որ ՀԷՑ-ում աուդիտ իրականացնող ընկերության կողմից կարող է ընկալվել որպես պատվիրատուի ուղղորդում:
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ոչ թե աուդիտի գործընթաց էր, այլ «Դելոյթ և Տուշ» միջազգային ընկերության միջոցով իրականացվող խորհրդատվություն: Հոդվածում ակնհայտորեն խեղաթյուրված են ՀԾԿՀ-ում ու ՀԷՑ-ում իրականացվող գործընթացները»,- պնդել է վարչապատի խոսնակը՝ շարունակելով. «ՀԾԿՀ-ում իրականացվող խորհրդատվության նպատակն էր՝ սակագնի ձևավորման հարցի ուսումնասիրությունը, մասնավորապես, թե արդյո՞ք հիմնավոր է 6.93 դրամ բարձրացումը, իսկ ՀԷՑ-ում իրականացվող աուդիտի գործընթացը պետք է բոլորովին այլ հարցերի պատասխան տա, որոնք առհասարակ առնչություն չունեն էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման հետ»:

Երեկ հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ի աուդիտը նույնպես իրականացնելու է «Դելոյթ և Տուշ» ընկերությունը, ինչն արդեն իսկ կասկածներ է հարուցել որոշակի պայմանավորվածության առկայության առթիվ: «Դելոյթ և Տուշը» ռուսական ընկերություն է, ինչն արդեն իսկ կասկածներ է հարուցում անցկացվելիք աուդիտի օբյեկտիվության վերաբերյալ: Ի դեպ, սույն աուդիտորական ընկերությունը Հայաստանում գրասենյակ է բացել մրցույթը շահելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ:

Վարչապետի խոսնակը իր պատասխանում հարկ է համարել նաև տեղեկացնել. «Նշենք, որ «Դելոյթ և Տուշ» միջազգային խորհրդատվական ընկերությունը ռուսական ընկերություն է, գրանցված է 150-ից ավելի երկրներում և հանդիսանալով ցանցի անդամ՝ գրանցված է նաև Հայաստանում: Միջազգային այս կազմակերպությունը ծառայություններ է մատուցում ըստ կարողությունների սկզբունքի: Մասնավորապես սովորական աուդիտը իրականացնում են տեղական կառույցները, իսկ մասնագիտացված աուդիտը և խորհրդատվությունը իրականացնում են նույն ընկերությունների ավելի մեծ շուկաներում գործող մասնագիտացված թիմերը: Տվյալ պարագայում գործ ունենք տարեկան շուրջ 35 մլրդ դոլար շրջանառություն ունեցող տրանսնացիոնալ ընկերության հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում