Thursday, 02 07 2026
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան

Վարչապետի պաշտոնն ու տնտեսության կյանքի գինը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատակամ է բոլորին համոզելու, որ կառավարությունը իրականացնելու է իր առաջ դրված տնտեսական աճի 4,1 տոկոս ցուցանիշը, որ Աբրահամյանի կառավարությունը սահմանել էր 2015 թվականի համար: Բոլոր տնտեսական կանխատեսումները հուշում են, որ Հայաստանի տնտեսության համար տարին լինելու է շատ ծանր, և հազիվ թե հնարավոր լինի նույնիսկ նվազագույն աճ ապահովել:

Անգամ «յուրային» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կանխատեսումներն են մռայլ: Մի քանի օր առաջ այդ հանձնաժողովը հրապարակեց, որ ընդհանուր ԵՏՄ տարածքում սպասվում է մոտ 2,4 տոկոս անկում, իսկ Հայաստանում հազիվ զրոյից մի փոքր բարձր տասնորդական աճ, որն անգամ մեկ տոկոսի էլ չի հասնում: Արևմտյան ֆինանսական կառույցների կանխատեսումները էլ ավելի վատ են. նրանք կանխատեսում են անկում: Եվ ահա, այս պայմաններում Հովիկ Աբրահամյանը հաստատակամություն է հայտնում ապահովել 4,1 տոկոս տնտեսական աճ:

Ընդհանուր մակրոտնտեսական ռիսկերի, միևնույն ժամանակ Հայաստանում համակարգային փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի բացակայության պայմաններում վարչապետի նման հաստատակամությունը նշանակում է, որ նա ուղղակի պատերազմ է հայտարարում Հայաստանի տնտեսությանը: Եթե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ձեռնամուխ լիներ արագ տնտեսական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ հիմնարար և գործնական պայքարի, ապա, իհարկե, ոչ միայն 4,1, այլ միգուցե նույնիսկ 5-6, անգամ ավելի տոկոսով տնտեսական աճը կարող էր թվալ հնարավոր:
Հայաստանն անկասկած ունի նման աճի մարդկային և ռեսուրսային ներուժ, պարզապես այդ ամենը պետք է բացել, իսկ բացելու, դրսևորման ազատ և հարմարավետ միջավայր ապահովելու, նաև Հայաստան արտաքին ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ են արագ բարեփոխումներ, համակարգային բարեփոխումներ մոնոպոլիաների և օլիգոպոլիաների դեմ պայքարում, կրատիվ մոտեցումներ և ամենակարևորը՝ կոռուպցիայի դեմ գործնական, առարկայական պայքար, որը հնարավորություն կտա էապես փոխել Հայաստանում և հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտն ու սպասումները, և Հայաստանից սպասումներն աշխարհում, ներդրողների շրջանում:

Եվ սա շատ կարճ ժամանակ անց կարող է տալ իր էական արդյունքները, և եթե նույնիսկ այս քայլերի շնորհիվ հնարավոր չլինի տնտեսական էական աճ արձանագրել ընթացիկ տարվա համար, եթե չբավականացնի մնացած երեք-չորս ամիս ժամանակը, ապա կարձանագրվի առնվազն տրամադրությունների և գործընթացների՝ տնտեսական ակտիվության դինամիկայի աճ, ինչը նշանակում է, որ զուտ տնտեսական աճը կլինի ընդամենը 2016-ի առաջին և երկրորդ եռամսյակների ժամակային խնդիր:

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, սակայն, ոչ միայն մոտ չէ համակարգային բարեփոխումներ իրականացնելու ունակ կամ անգամ մտադրություն ունեցող կառավարության, այլ նաև իր գործունեության ավելի քան մեկ տարվա ընթացքում այդ կառավարությունը լիուլի համոզեց հասարակությանն ու իշխանական տանիք չունեցող գործարար շրջանակներին, որ հանդիսանում է Հայաստանում առկա տնտեսա-քաղաքական համակարգի հիմնական տանիքը և իր առաքելությունն է դիտում այդ համակարգի պահպանությանը և վերարտադրությանը ամեն գնով նպաստելը:

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը մեկ տարվա ընթացքում ոչ միայն որևէ հիմնարար բարեփոխում չի իրականացրել և նույնիսկ նախաձեռնել, ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի մեկ աղմկոտ քայլ չի կատարել, որը համոզիչ ցույց կտար այդ հարցում նրա անշահախնդիր պատրաստակամությունն ու կամքը, այլ ամեն ինչ արել է Հայաստանում իշխանության և բիզնեսի սերտաճումը պահպանելու և խորացնելու համար:

Նման իրավիճակում խոսել 4,1 տոկոս տնտեսական աճի մասին՝ Հայաստանում ներդրումների նվազման, տրանսֆերտների նվազման, ռուսական «հովանավորչության» հնարավորությունների էական սահմանափակման պայմաններում, կնշանակի սպառնալ տնտեսությանը: Քանի որ այդ 4,1 տոկոս աճը պետք է պարզապես «քերվի» տնտեսության ներքին ռեսուրսներից: Դա այն դեպքն է, երբ ավելի լավ է չլինի տնտեսության աճ, բայց բիզնեսը արտաքին մարտահրավերներից զատ՝ գոնե չենթարկվի պետական ճնշման, քան վարչապետը իր անձնական հավակնություններն ու կարիերայի պահանջմունքները բավարարելու համար ամեն գնով ապահովի 4,1 տոկոս աճը, ինչը սակայն ուղղակի մահացու հարված կարող է լինել մի շարք փոքր ու միջին ձեռնարկությունների համար:

Հովիկ Աբրահամյանի համար աճի ցուցանիշ ցույց տալը, իհարկե, կենսական խնդիր է վարչապետի պաշտոնում աշխատանքի տեսանկյունից, քանի որ որևէ նշանակալից իրողությամբ այդ աշխատանքը աչքի չի ընկել, և աճի բացակայությունը ընդհանրապես կլինի լիակատար տապալում: Իսկ այդ տապալումը կարող է վարչապետի պաշտոն արժենալ: Աբրահամյանը կանգնած է իր պաշտոնը փրկելու խնդրի առաջ՝ փաստորեն պատրաստակամություն հայտնելով կործանել Հայաստանի տնտեսությունը: Ներկայիս պայմաններում այդ տնտեսությունից 4,1 տոկոս աճ ստանալը հենց նման պատրաստակամության անուղղակի, սակայն ակնառու վկայություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում