Բրիտանացի կենսաբան Բերթոլդ Վիզները 1940-ականներին անպտղությունը բուժող իր կլինիկայում կանանց ցուցաբերում էր ոչ միայն բժշկական օգնություն. նա սերմի դոնոր էր: Վերջերս հայտնի է դարձել, որ նա դարձել է մոտ 600 երեխայի հայր: Կլինիկայի այցելուներին չեն տեղեկացրել այդ հանգամանքի մասին, քանի որ այդ ժամանակ սերմի դոնորությունը միանգամայն անանուն բնույթ էր կրում՝ հայտնում է kulturologia.ru-ն:
Բժիշկ Վիզների այցելուներն էին դառնում ֆինանսապես բավականին կայացած կանայք, որոնց ամուսինները անպտուղ էին: Բերթոլդ Վիզների կինը՝ Մերի Բարթոնը, հետագայում ոչնչացրել է բոլոր այն բժշկական փաստաթղթերը, որոնք հաստատում էին կենսաբանի հայրությունը, այդ պատճառով մինչև վերջերս ոչ ոք չգիտեր, որ նա բավականին մեծ թվով երեխաների հայր է:
Բերթոլդ Վիզները մահացել է 1972թ. 70 տարեկանում, և նրա մահվանից հետո 35 տարիների ընթացքում հայտնի չի եղել ճշմարտությունը: Այժմ նրա որդին՝ Դևիդ Գոլանդը, փորձում է հասնել սերմի դոնորության անանունության չեղարկման, որպեսզի այնպիսի երեխաները, ինչպիսին ինքն է, հնարավորություն ունենան իմանալու, թե ովքեր են իրենց իսկական ծնողները:















































