Լեգենդար Պելեն վստահ է, որ Նեյմարն ապագայում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը կդառնա:
«Նեյմարին փայլուն ապագա է սպասվում: Հասկացա դա, երբ առաջին անգամ տեսա նրան: Կան մարդիկ, ովքեր խելահեղ էներգիա են արձակում: Ամենն, ինչ նրանք անում են, հաջողություն է բերում: Նեյմարը հենց այդ մարդկանցից է: Նա շատ արագ է առաջընթաց գրանցում և նրա զարգացումը դեռ շարունակական է: Վստահ եմ, որ ապագայում Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է լինելու:
Չեմ հավատում, որ նա չի ձգտում փառքի: Փառասիրությունը հատուկ է բոլոր տաղանդավոր մարդկանց և կարևոր է ցանկացած մրցակցության դեպքում: Այլ բան է, որ բրազիլացին հարգում է նրանց, ում հետ դուրս է գալիս խաղադաշտ»,- O Globo-ն մեջբերում է Պելեի խոսքերը:








































