Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը «ահավոր սխալ» է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սիրիայի տարածքում ռազմական գործողություններին մասնակցելու որոշումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Նրանք աջակցում են մսագործ Ասադին, դա հրեշավոր սխալ է՝ նրանց և աշխարհի համար: Դա տարածաշրջանը կդարձնի ավելի անկայուն»,- ընդգծել է Քեմերոնը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածների մեծ մասը բաժին է ընկել այն տարածաշրջաններին, որոնք չեն վերահսկվում ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) կողմից, և որտեղ գործում են Ասադի ռեժիմի այլ հակառակորդներ:










































