Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել է, որ չի առարկում իրաքյան տարածքում ԴԱԻՇ-ի դիրքերին ուղղված ռուսական ռազմատիեզերական ուժերի ավիահարվածների դեմ՝ տեղեկացնում է tass.ru-ն՝ հղում անելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին:
Ինչպես նշել է Իրաքի վարչապետը, այդ առիթով ինքն է Մոսկվային խնդրանքով դիմել: Նա համարում է, որ «Իրաքի շահերից է բխում նման խնդանքով դիմել բոլորին՝ ԴԱԻՇ-ին դիմակայելու նպատակով»:









































