Իրանում այսօր՝ հոկտեմբերի 4-ին, տեղի է ունենում սեպտեմբերի 24-ին Սաուդյան Արաբիայի Մինա հովտում հաջի ժամանակ հրմշտոցի արդյունքում մահացած ուխտավորների հուղարկավորությունը՝ հաղորդում է TASS-ը:
Այսօր Իրանի միլիոնավոր քաղաքացիներ մասնակցել են սգո երթին՝ ուղեկցելով զոհերի մարմիններով դագաղները: Հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել Թեհրանի փողոցներ, մոտավորապես նույնքանն էլ դուրս են եկել Իրանի՝ բնակչության թվով երկրորդ քաղաք Մեշհեդի և Գորգան քաղաքի փողոցներով:
Դրանք ուղեկցվում են սգո հանրահավաքներով:
Նախօրեին Սաուդյան Արաբիայից Թեհրան է տեղափոխվել իրանցի ուխտավորների 104 մարմին, իսկ այսօր առավոտյան՝ ևս 114: Վերջին տվյալներով՝ ողբերգության զոհ է դարձել Իրանի 465 քաղաքացի:










































