Համացանցում են հայտնվել օֆշորային գոտիներում բանկային հաշիվների միլիոնավոր տերերի անձնական տվյալները: Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կարող են հրապարակվել անձնական նամակագրություն և այլ փաստաթղթեր: Տվյալների հիմնական մասը ստացվել է բրիտանական Վիրջինյան կղզիներից:










































