Ֆրանսիայի հարավ-արևելքում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12-ի: Նրանք բոլորը մահացել են շաբաթ լույս կիրակի գիշերը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ջրով է ծածկվել Անթիբ քաղաքից ոչ հեռու գտնվող ծերանոցը, ինչի հետևանքով մահացել է 3 մարդ, ևս մեկը մահացել է Կաննում:
«Բրագ գետը դուրս է եկել ափերից, Անթիբ քաղաքի մերձակա շրջանները հեղեղվել են: Գործի են դրվել երկու փրկարարական ուղղաթիռներ»,- ասվում է հրշեջ ծառայության հաղորդագրությունում:
Կաննի քաղաքապետը քաղաքում հայտարարել է արտակարգ դրություն:
.jpg)
.jpg)
.jpg)








































