Իրաքի վարչապետ Հեյդար էլ-Աբադին շաբաթ օրը հայտարարել է, որ կընդունի ցանկացած կոալիցիայի օգնությունը ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Ես խնդիր չեմ տեսնում, եթե ռուսական կողմը մեզ հետ կոորդինացնելուց հետո ԴԱԻՇ-ին հարվածի Իրաքում»,-Բաղդադում մամլո ասուլիսի ժամանակ ասել է էլ-Աբադին:
Նա զարմանք է հայտնել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցելուց զգուշանալու մտավախության համար, որը Իրաքում հնչեցրել են որոշ քաղաքական ուժեր:
«Նրանք իրենց այնպես են պահում, ասես ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իրենց հարազատն է»,- ասելէ վարչապետը:
Նա նաև հայտարարել է, որ օգնություն կընդունի ցանկացած կողմից, քանի որ Իրաքը ներկայումս երկրագնդի միակ պետությունն է, որը դիմակայում է ԴԱԻՇ-ին և միջազգային օգնության կարիք ունի:









































