Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ավելի լավ հսկել Եվրոպայի սահմանները, ինչը, նրա խոսքերով, կօգնի կարգավորել ներգաղթը, գրում է Rosbalt-ը:
«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ այժմ փախստականներն ավելի շատ են, քան երբևէ Երկրորդ աշխարհամարտից ի վեր: Եվ Եվրոպան պետք է իր ներդրումն ունենա այդ գլոբալ մարտակոչն ընդունելու մեջ: Եվրոպայի մասնակցությունը նշանակում է, որ մենք նախևառաջ պետք է հսկենք մեր սահմանները` դրանով իսկ կարգավորելով ներգաղթը Եվրոպա»,- ասել է Մերկելը:
Սակայն ԵՄ-ն նաև իր վրա ավելի մեծ պատասխանատվություն պետք է վերցնի այն երկրների համար, որտեղից մարդիկ փախչում են օբյեկտիվ պատճառներով, ինչպես նաև այն երկրների, որտեղ արդեն այժմ շատ են փախստականները` Լիբանան, Հորդանան, Թուրքիա:







































