Սիրիայի հարավային Դերա շրջանում վերջին մի քանի օրվա ընթացքում իրավասու մարմիններին իրենց զենքով հանձնվել են 700 զինյալներ և որոնման մեջ գտնվող Սիրիայի քաղաքացիներ, շաբաթ օրը հայտնել է Sana ազգային գործակալությունը:
Գործակալության տվյալներով` ազգային հաշտեցման ծրագրի շրջանակներում Դերայում զենքը վայր դնել և խաղաղ կյանքի վերադառնալ են որոշել ավելի քան 450 սիրիացի զինյալներ և 250 կառավարության կողմից հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներ: Զինյալները հանձնվել են` իրենց մոտ ունենալով ինքնաձիգներ, գնդացիրներ և դիպուկահար հրացաններ:
Սիրիայի կառավարության կողմից հայտարարված ազգային հաշտեցման ծրագրի հաջողության ամենավառ օրինակ է 2014 թվականին Հոմսում տեղի ունեցածը: Այնտեղ հանձնվել է 1,5 հազար զինյալներ, ովքեր գրավել էին քաղաքի կենտրոնը:
Ծրագրի շրջանակներում երկրի ղեկավարությունը Սիրիայի քաղաքացիներին առաջարկել է զենքը հանձնել և անցնել վերականգնողական գործընթաց, որպեսզի վերադառնան խաղաղ կյանքի:










































