Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի այն հայատարարությունը, որ իր ծեծը հովանավորել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը դարձել է քննության առարկա:
Այս մասին, պատասխանելով Armtimes.com-ի հարցին, ասել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ Սմբատ Հակոբյանը կանչվել է հարցաքննության՝ մամուլում հնչեցրած հայտարարությունների շուրջ ցուցմունք տալու:
Հարցին, թե Ռուբեն Հայրապետյանը, կանչվե՞լ է հարցաքննության, Տռուզյանը նշել է, որ քննության ընթացքում հարցաքննության են հրավիրվում տարբեր անձինք եւ քննության շահերից ելնելով այլ մանրամասներ հայտնել չի կարող:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում











































