Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ չի պատրաստվում հրաժարվել կիսապաշտպան Էդեն Ազարին հասցեագրված խոսքերից: Պորտուգալացի մասնագետի կարծիքով՝ Ազարն Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողն է:
«Ինչպես արդեն ասել եմ, Էդեն Ազարն Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստն է: Իհարկե, այժմ նրա համար բարդ ժամանակներ են, ինչպես նաև մեր ամբողջ թիմի համար:
«Արսենալ»-ի դեմ հանդիպմանը Էդենը հիանալի խաղ ցուցադրեց: Ասեմ, որ այժմ նա չի ցուցադրում իր առավելագույն հնարավորությունները, սակայն շարունակում է լավագույնը մնալ»,- The Telegraph-ը մեջբերում է Ազարի խոսքերը:






































