Իտալացի վիրաբույժ Սերխիո Կանավարոն հայտարարել է, որ պատրաստ է կատարելու բժշկության պատմության մեջ առաջին` մարդու գլխի փոխպատվաստման վիրահատությունը, հայտնում է The Guardian պարբերականը:
Չնայած այն բանին, որ բժշկի նորարարական մոտեցումը մերժվել է իտալացի կոլեգաների կողմից, նա համապատասխան կլինիկա է գտել արտասահմանում: Այն կկատարվի Չինաստանում` Հարբին քաղաքի հյուսիսային մասում:
Վիրահատությունը կարող է տևել 36-ից 72 ժամ: Դրան պետք է մասնակցեն 150 բժիշկներ, որոնցից 80-ը վիրաբույժներ:
Ներկայումս Կանավարոն զբաղված է մասնավոր հովանավորներ փնտրելով: Վիրահատության ենթադրյալ արժեքը կլինի 15 միլիոն եվրո:
Վիրաբույժի խոսքով, նա ունի մեկ կամավոր, ով պատրաստ է իր մարմինը փոխել նորով:













































