Սիդնեյի Պարամատա շրջանում ոստիկանության շտաբի մոտ կատարված հարձակման ժամանակ փոխհրաձգությունից սպանվել է երկու մարդ, հայտնում է ավստրալական The Daily Telegraph-ը: Ոստիկանությունը արդեն հայտնել է նախնական հետաքննության արդյունքները:
Հարձակումը կատարվել է 15-ամյա ավազակի կողմից` ծնված Իրանում` իրաքյան քրդերի ընտանիքում: Հարձակումից առաջ նա գնացել է Պարամատի մզկիթ: Ոստիկանությունը հանցագործության դրդապատճառը համարել է ազգային և կրոնական ատելությունը և կատարվածը անվանել է ահաբեկչություն:
Հարձակվողը գնդակահարել է ոստիկանության ֆինանսական բաժնի աշխատակիցներ Կերտիս Չենգին` երկու երեխաների հորը, ով 17 տարի աշխատել է իրավապահ մարմիններում: Դրանից հետո կրակողը սպանվել է ոստիկանության շտաբի պահակի կողմից:







































