Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 00:15-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին Վեհափառի փողոցում բախվել են Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 19-ամյա Խորեն Խաչիկյանի վարած Վազ 2121 մակնիշի 50 ՕԼ 045 համարանիշի և Էջմիածին քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի բնակիչ, 24-ամյա Անդրանիկ Սյունցի վարած Վազ 2106 մակնիշի 31 ՍA 383 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, վթարի հետևանքով «06»-ի վարորդ Ա.Սյունցը և ուղևոր՝ Էջմիածին քաղաքի բնակիչ Հարություն Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Ըստ լրատվամիջոցի՝ այսօր՝ ժամը 04:20-ի սահմաններում Ա.Սյունցը, գիտակցության չգալով, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում:











































