Թուրքիան դժգոհ է Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններից՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արաբական Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանը չի դիմակայում ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին, այլ ռմբակոծում է չափավոր ընդդիմության դիրքերը։
Սիրիայի խնդիրներից մեկը փախստականներն են, ովքեր գտնվում են Թուրքիայի տարածքում՝ ասել է նա։ Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանը նշանակություն չի տալիս Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների խնդրին, որոնց թիվը գնալով աճում է։
Էրդողանը նաև նշել է, որ պատրաստվում է բանակցություններ անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սիրիայում ռազմական գործողությունների առնչությամբ։
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ը ահաբեկչական կազմակերպություն է, որի նպատակը իսլամական արժեքների ոչնչացումն է։