The Wall Street Journal-ը հայտնում է, որ Սիրիայում Ռուսաստանը ռմբակոծում է տարածքներ, որտեղ չկան ԴԱԻՇ-ի ուժեր։
Հոկտեմբերի 2-ին Ռուսաստանի ՊՆ-ում հայտարարել են, որ ռուսական ավիատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել գրոհայինների ստորգետնյա շտաբին և Էլ-Լաթամն քաղաքում երկու բունկերի։ Սակայն տեղի ակտիվիստներն ու քաղաքի բնակիչները հաստատում են, որ ՌԴ ավիացիան հարձակվել է սիրիական ընդդիմության մարտիկների դաշտային հոսպիտալի վրա։
Պարբերականը հայտնում է, որ չնայած ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող տարածքներին ուղղված մի քանի ավիահարվածներին՝ Ռուսաստանն արդեն երրորդ օրն է՝ ռմբակոծում է Սիրիայի հյուսիսարևմտյան տարածքները, որտեղ ԴԱԻՇ-ի ուժեր չկան։












































